Հոդված 8
Հոդված 8
Կողմերը միմյանց կտեղեկացնեն համագումարներ, համաժողովներ և նմանատիպ այլ միջոցառումներ անցկացնելու ծրագրերի մասին: Կողմերն իրենց պետությունների գիտական և բժշկական միավորումների և այլ կազմակերպությունների խնդրանքով ու առաջարկով կաջակցեն այդ միջոցառումներին գործուղող Կողմի հաշվին մասնակցող մասնագետների ընդունման հարցում:
Կողմերը կիրականացնեն սույն Համաձայնագրով նախատեսված միջոցառումները տվյալ տարվա համար հատկացված բյուջեի և երկու պետությունների օրենսդրություններին չհակասող այլ աղբյուրների շրջանակներում: