Հոդված 14
Հոդված 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից մեկը մյուս Կողմին ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալու օրվանից 6 (վեց) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հունիսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, տաջկերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի առանձին դրույթների տարբեր մեկնաբանությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. փետրվարի 8-ին