Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Կողմերը՝ ի դեմս կրթության կառավարման պետական համապատասխան մարմինների, միմյանց հետ կխորհրդակցեն սույն Համաձայնագրի կատարման հարցերի վերաբերյալ և կտեղեկացնեն իրենց կրթական համակարգերում փոփոխությունների, կրթական հաստատությունների պետական գնահատման չափանիշների և կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների անվանումների փոփոխությունների մասին:

Կողմերը պարտավորվում են միմյանց տրամադրել իրենց բարձրագույն կրթության համակարգի մաս կազմող ցանկացած ուսումնական հաստատության, ինչպես նաև տվյալ հաստատությունում իրականացվող ցանկացած ծրագրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն՝ հնարավորություն ընձեռելով իրավասու մարմիններին համոզվելու, թե կարո՞ղ է արդյոք տվյալ հաստատությունների կողմից տրված որակավորումների մակարդակը ճանաչման համար հիմք լինել այն պետությունում, որտեղ հայցվում է ճանաչումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։