Հոդված 9
Հոդված 9
Մագիստրոսի վկայագրերը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում, ճանաչվում են համադրելի երկու պետություններում՝ Կողմերի պետությունների տարածքներում կրթությունը շարունակելու պարագայում, այդ թվում՝ դոկտորանտուրայում կամ ասպիրանտուրայում, և աշխատանքի ընդունվելիս՝ դրանցում նշված պատրաստման ուղղությամբ (մասնագիտությամբ) և որակավորմամբ:
Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված բարձրագույն կրթության մասին փաստաթղթերի (մագիստրոսի վկայագիր) համադրելիության սահմանումը կատարվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներում՝ համապատասխան Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային կանոնների համաձայն: