Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Բարձրագույն մասնագիտական կրթության վկայագրերը, որոնք վկայում են շրջանավարտին մասնագետի որակավորում շնորհելու մասին, և որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, կրթությունը շարունակելու պարագայում, այդ թվում՝ դոկտորանտուրայում կամ ասպիրանտուրայում, աշխատանքի ընդունվելիս՝ դրանցում նշված մասնագիտությամբ և որակավորմամբ, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներում ճանաչվում են համադրելի:

Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրվող բարձրագույն կրթության մասին փաստաթղթերի (մասնագետի վկայագիր) համադրելիության որոշումը կատարվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներում՝ համապատասխան Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային կանոնների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։