Հոդված 11
Հոդված 11
Սույն Համաձայնագրի 2-ից 10-րդ հոդվածներով նախատեսված կրթության որակավորման համադրելիության ճանաչումը փաստաթղթի տիրոջը չի ազատում Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությամբ նախատեսված այն ընդհանուր պահանջների կատարման պարտականությունից, որոնք ներկայացվում են Կողմերի պետությունների տարածքներում կրթական հաստատություններ ընդունվելիս, գիտական աստիճան, գիտական կոչում հայցելիս կամ մասնագիտական գործունեություն իրականացնելիս: