Հոդված 6
Հոդված 6
Ստացած կրթության ծավալը և բովանդակությունն արտացոլող ակադեմիական տեղեկանքը, որը տրվում է Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից այն անձանց, ովքեր կրթություն ստանալու նպատակով ընդունվել են միջին մասնագիտական կրթության մասնագիտակրթական ծրագրերով, սակայն տարբեր պատճառներով չեն ավարտել ուսումնական ամբողջական ծրագիրը, իրավունք է տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որոնք ունեն պետական հավատարմագրման վկայական:
Ստացած կրթության ծավալը և բովանդակությունն արտացոլող ակադեմիական տեղեկանքը, որը տրվում է Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից այն անձանց, ովքեր կրթություն ստանալու նպատակով ընդունվել են բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտակրթական ծրագրերով, սակայն տարբեր պատճառներով չեն ավարտել ուսումնական ամբողջական ծրագիրը, իրավունք է տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում: