Հոդված 7
Հոդված 7
Բակալավրիատի վկայագրերը, որոնք տրվում են պետական հավատարմագրման վկայական ունեցող՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, համադրելի են աշխատանքի ընդունվելիս և իրավունք են տալիս շարունակելու բարձրագույն կրթությունը մասնագետի պատրաստման ծրագրերով և մագիստրոսի պատրաստման ծրագրերով՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը և ընդունող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանվող պայմաններին համապատասխան:
Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն կրթության հաստատությունների կողմից տրվող բարձրագույն կրթության մասին փաստաթղթերի (բակալավրի վկայագիր) համադրելիության սահմանումը կատարվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներում՝ համապատասխան Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային կանոնների համաձայն: