Հոդված 1
Հոդված 1
Կողմերի պետությունների քաղաքացիները արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի հիման վրա կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ կամ գտնվել մյուս Կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 (վեց) ամսվա ընթացքում 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով` հաշված մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից:
Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված գտնվելու ժամկետը կարող է երկարաձգվել Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան: