Հոդված 31. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 31. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 43. Մաքսային ծառայողների խրախուսումը
1. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Մաքսային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է մաքսային մարմնի ղեկավարը:
2. Մաքսային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը մաքսային ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է նման կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար մաքսային ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:
4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
5. Մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»: