Անցնել բովանդակությանը

Հոդված 39. Օրենքի 48-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39. Օրենքի 48-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը.».

2) 2-րդ մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.».

3) 2-րդ մասի 9.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.1) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում` համապատասխան եզրակացության հիման վրա.».

4) 2-րդ մասի 10-րդ կետից հանել «և վարքագծի (էթիկայի)» բառերը.

5) 2-րդ մասի երկրորդ պարբերության 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.».

6) 2-րդ մասի երկրորդ պարբերության 13-րդ կետից հանել «սույն» բառը.

7) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու մաքսային ծառայողի լիազորությունները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։