Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Մաքսային ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) մաքսային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող մաքսային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով` կոմիտեի ղեկավարի հաստատած փաստաթուղթն է:»:

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը «մաքսային ծառայության» բառերից հետո լրացնել «բարձրագույն,» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։