Անցնել բովանդակությանը

Հոդված 33. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Մաքսային ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը` ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ` կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:

3. Մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը: Մաքսային մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։