Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Մաքսային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Մրցույթին չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 8-րդ և 49-րդ հոդվածներով սահմանված պահանջները, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:»: