Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը
1. Մաքսային ծառայության պաշտոններում մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակում և պաշտոններից ազատում է մաքսային մարմնի ղեկավարը:
2. Մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»: