Հոդված 1
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերը 1-ին լրացման մեջ սահմանված ընթացակարգային կանոններին համապատասխան և ստորև բերված հոդվածների ու պարբերությունների հիման վրա Պայմանավորվող բոլոր կողմերի ներկայացուցիչներից կազմված Վարչական կոմիտեի միջոցով սահմանում են Կանոնակարգեր անվավոր փոխադրամիջոցների և այն սարքավորումների ու մասերի համար, որոնք կարող են տեղադրվել և/կամ օգտագործվել անվավոր փոխադրամիջոցների վրա: Անհրաժեշտության դեպքում տեխնիկական պահանջները կներառեն այլընտրանքային տարբերակներ և հնարավորության դեպքում հիմնված կլինեն շահագործման բնութագրիչների վրա և կներառեն փորձարկումների մեթոդները: Կներառվեն տեսակի հաստատման վկայականների տրամադրման պայմանները և դրանց փոխադարձաբար ճանաչումը այն Պայմանավորվող կողմերի օգտագործման համար, որոնք նախընտրում են կիրառել Կանոնակարգերը տեսակի հաստատման միջոցով:
Սույն Համաձայնագրի նպատակների համար`
- Գանվավոր փոխադրամիջոցներ, սարքավորումներ ու մասերգ հասկացությունը ներառում է ցանկացած անվավոր փոխադրամիջոց, սարքավորում ու մաս, որոնց առանձնահատկություններն ազդեցություն ունեն ճանապարհային երթևեկության անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության և էներգիայի տնտեսման վրա,
- ԳԿանոնակարգի համաձայն տեսակի հաստատումգ հասկացությունը նշանակում է` վարչական ընթացակարգ, որի միջոցով Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները պահանջվող ստուգումներն իրականացնելուց հետո հայտարարում են, որ արտադրողի կողմից ներկայացված փոխադրամիջոցը, սարքավորումը կամ մասերը համապատասխանում են տվյալ Կանոնակարգի պահանջներին: Այնուհետև արտադրողը հաստատում է, որ շուկա հանված արտադրված յուրաքանչյուր փոխադրամիջոց, սարքավորում ու մաս նույնական է հաստատված արտադրանքին:
Կանոնակարգերի կիրառման համար կարող են առկա լինել տեսակի հաստատումից տարբեր այլընտրանքային վարչական այլ ընթացակարգեր: Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի որոշ անդամ պետություններում ընդհանուր առմամբ հայտնի և կիրառվող միակ այլընտրանքային ընթացակարգ է ինքնասերտիֆիկացումը, որի միջոցով արտադրողը, առանց նախնական վարչական ստուգման, հաստատում է, որ շուկայում հայտնված ցանկացած ապրանք համապատասխանում է տվյալ Կանոնակարգին: Իրավասում վարչական մարմինները շուկայում պատահական նմուշառման միջոցով կարող են ստուգել, թե արդյոք ինքնասերտիֆիկացված ապրանքները համապատասխանում են տվյալ Կանոնակարգի պահանջներին:
2. Վարչական կոմիտեն պետք է կազմված լինի բոլոր Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից` 1-ին լրացման մեջ սահմանված ընթացակարգային կանոններին համապատասխան: 1-ին լրացման մեջ սահմանված ընթացակարգային կանոններին համապատասխան հաստատված Կանոնակարգը Վարչական կոմիտեի կողմից փոխանցվում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, այսուհետև՝ Գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարը հնարավորինս կարճ ժամկետում այդ Կանոնակարգի մասին ծանուցում է ուղարկում Պայմանավորվող կողմերին:
Կանոնակարգը համարվում է ընդունված, եթե Գլխավոր քարտուղարի ծանուցման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, Պայմանավորվող կողմերի ավելի քան մեկ երրորդը Գլխավոր քարտուղարին չի տեղեկացնում Կանոնակարգին իր անհամաձայնության մասին:
Կանոնակարգն ընդգրկում է հետևյալը.
ա) համապատասխան անվավոր փոխադրամիջոցներ, սարքավորումներ ու մասեր,
բ) տեխնիկական պահանջներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ներառել այլընտրանքային տարբերակներ,
գ) փորձարկման մեթոդներ, որոնցով պետք է ցուցադրվի շահագործման պահանջներին համապատասխանությունը,
դ) տեսակի հաստատումների տրամադրման պայմանները և դրանց փոխադարձաբար ճանաչումը` ներառյալ հաստատման նշանները և արտադրանքի համապատասխանության ապահովման պայմանները,
ե) այդ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու ամսաթիվը (ամսաթվերը):
Անհրաժեշտության դեպքում Կանոնակարգը կարող է ներառել հղումներ իրավասու մարմինների կողմից լիազորված այն լաբորատորիաներին, որտեղ իրականացվում են հաստատման համար ներկայացված անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների ու մասերի տեսակների ընդունման փորձարկումները:
3. Կանոնակարգի ընդունումից հետո Գլխավոր քարտուղարը հնարավորինս կարճ ժամկետում այդ մասին ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին` նշելով, թե ո՛ր Պայմանավորվող կողմերն են առարկություն ներկայացրել, և ո՛ր Պայմանավորվող կողմերի նկատմամբ Կանոնակարգն ուժի մեջ չի մտնում:
4. Ընդունված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում իր մեջ սահմանված ամսաթվին (ամսաթվերին)` որպես սույն Համաձայնագրին կից Կանոնակարգ, բոլոր այն Պայմանավորվող կողմերի համար, որոնք չեն ծանուցել իրենց անհամաձայնության մասին:
5. Միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս ցանկացած նոր Պայմանավորվող կողմ կարող է հայտարարել, որ սույն Համաձայնագրին կից որոշ Կանոնակարգեր իր համար պարտադիր չեն, կամ դրանցից ոչ մեկն իր համար պարտադիր չէ: Եթե այդ ժամանակ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում սահմանված ընթացակարգն արդեն ընթացքի մեջ է Կանոնակարգի նախագծի կամ ընդունված Կանոնակարգի համար, ապա Գլխավոր քարտուղարը այդ նախագիծը կամ ընդունված Կանոնակարգը փոխանցում է նոր Պայմանավորվող կողմին, և այն, որպես նոր Պայմանավորվող կողմի համար Կանոնակարգ, ուժի մեջ է մտնում միայն սույն հոդվածի 4-րդ պարբերության մեջ նշված պայմաններով: Գլխավոր քարտուղարը բոլոր Պայմանավորվող կողմերին ծանուցում է ուժի մեջ մտնելու այդ ամսաթվի մասին: Գլխավոր քարտուղարը նրանց նաև տեղեկացնում է որոշ Կանոնակարգերի չկիրառման վերաբերյալ բոլոր այն հայտարարությունների մասին, որոնք ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է կատարել` սույն պարբերության դրույթների համաձայն:
6. Կանոնակարգը կիրառող ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ ծանուցել Գլխավոր քարտուղարին, որ իր կառավարությունը մտադիր է դադարեցնելու դրա կիրառումը` կիրառման դադարեցումից մեկ տարի առաջ: Այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից փոխանցվում է մյուս Պայմանավորվող կողմերին:
Տրամադրված հաստատումները մնում են վավեր մինչև դրանց հետ վերցնելը:
Եթե Պայմանավորվող կողմը դադարում է Կանոնակարգի համաձայն հաստատումներ տրամադրել, ապա պետք է.
- պահպանի արտադրման համապատասխանության պատշաճ հսկողություն այն ապրանքների առնչությամբ, որոնց համար նախկինում տեսակի հաստատում էր իրականացնում,
- ձեռնարկի 4-րդ հոդվածում սահմանված քայլերը, երբ Կանոնակարգը կիրառող որևէ Պայմանավորվող կողմ տեղեկացնում է անհամապատասխանության մասին,
- շարունակի ծանուցել մյուս Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին հաստատումները հետ վերցնելու մասին, ինչպես սահմանված է 5-րդ հոդվածում,
- շարունակի երկարացնել գործող հաստատումների ժամկետը:
7. Կանոնակարգը չկիրառող ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է Գլխավոր քարտուղարին ցանկացած ժամանակ ծանուցել, որ մտադիր է դրանից հետո կիրառել այն, իսկ Կանոնակարգն այդ Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ է մտնում այդ ծանուցումից հետո 60-րդ օրը: Գլխավոր քարտուղարը ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին սույն պարբերության դրույթների համաձայն յուրաքանչյուր նոր Պայմանավորվող կողմի համար Կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին:
8. Այն Պայմանավորվող կողմերը, որոնց համար Կանոնակարգն ուժի մեջ է, այսուհետև անվանվում են «Կանոնակարգը կիրառող Պայմանավորվող կողմեր»: