Հոդված 11
Հոդված 11
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիայի մյուս Բարձր պայմանավորվող կողմերին ծանուցում է.
ա. յուրաքանչյուր ստորագրման,
բ. յուրաքանչյուր վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու,
գ. 8-րդ հոդվածի համաձայն սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի,
դ. 10-րդ հոդվածի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարության, և
ե. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:
Ի վկայումն վերոշարադրյալի` այդ նպատակով պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 2013 թ. հոկտեմբերի 2-ին, մեկ բնօրինակով` անգլերեն և ֆրանսերեն երկու հավասարազոր տեքստերով, որը ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և Կոնվենցիայի մյուս Բարձր պայմանավորվող կողմերին: