Հոդված 7
Հոդված 7
1. Սույն Արձանագրությունն ստորագրման համար բաց է Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերի համար, որոնք կարող են դրանով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունն արտահայտել.
ա. ստորագրելով` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ
բ. ստորագրելով` վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով, որին կհաջորդի վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին: