Հոդված 3
Հոդված 3
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և այն Բարձր պայմանավորվող կողմը, որին պատկանում է հարցում ներկայացնող դատարանը կամ տրիբունալը, ունեն գրավոր դիտողություններ ներկայացնելու և լսումներին մասնակցելու իրավունք: Արդարադատության պատշաճ իրականացման համար Դատարանի նախագահը կարող է հրավիրել որևէ այլ Բարձր պայմանավորվող կողմի կամ անձի, որպեսզի նա նույնպես ներկայացնի գրավոր դիտողություններ կամ մասնակցի լսումներին: