Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կիրառվող հասկացությունները և դրանց սահմանումները

Սույն Համաձայնագրի նպատակների համար գործածված հասկացությունները նշանակում են հետևյալը.

“զինծառայող” ֊ Կողմերից մեկի պետության քաղաքացի, ով ծառայում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն ստեղծված զինված ուժերում և Կողմի պետության օրենսդրությամբ նրան հավասարեցված քաղաքացիներ,

“զինծառայողի ընտանիքի անդամներ” - հայրը, մայրը, ամուսինը (կինը), անչափահաս երեխաները, այդ թվում՝ որդեգրվածները, զինծառայողի խնամքի տակ գտնվող 18 տարեկանից բարձը երեխաները,

“ռազմաբժշկական հաստատություն” - բժշկական հաստատություն, որը իրականացնում է առողջարանակուրորտային բուժման և առողջացման հարցերով գործունություն և ենթարկվում է Կողմերից մեկին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։