Հոդված 2
Հոդված 2
Լիազորված մարմիններ
Սույն Համաձայնագրի դրույթների իրագործման և կատարման համար հսկողության նպատակով Կողմերը նշանակում են լիազորված մարմիններ՝
հայկական կողմից - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչություն,
բելառուսական կողմից - Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչություն։
Լիազորված մարմինների փոփոխության վերաբերյալ Կողմերը միմյանց տեղեկացնում են գրավոր։ Լիազորված մարմինների փոփոխությունը չի ենթադրում սույն Համաձայնագրում փոփոխությունների և/կամ լրացումների կատարման պաշտոնական ընթացակարգեր։