Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կազմակերպման կարգ

Սույն Համաձայնագրի դրույթների իրագործման համար Կողմերի լիազորված մարմինների միջոցով յուրաքանչյուր տարի, մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը, միմյանց ներկայացնում են.

մեկնման գրաֆիկին համապատասխան տեղերի քվոտաները, հաջորդ տարվա համար կազմակերպված հանգստի և առողջարանակուրորտային բուժման (այսուհետև՝ ուղեգիր, բուժում) ուղեգրման նպատակով,

ուղեգրերի արժեքի վերաբերյալ տվյալները հաջորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ,

մեկնման ժամանակացույցը,

կազմակերպված հանգստի և առողջարանակուրորտային բուժման վերաբերյալ ծառայության մատուցման մասին պայմանագրերի նախագծերը։

Ուղեգրերի հատկացումն իրականացվում է լիազորված մարմինների հայտերին համապատասխան։ Մեկնման ժամկետները և նախատեսվող ուղեգրերով բուժման ուղարկվող անձանց թվաքանակը չի փոփոխվում առանց ընդունող Կողմի լիազորված մարմնի գրավոր համաձայնության։

Կողմերը փոխադարձաբար ճանաչում են առողջարանակուրորտային բուժման անհրաժեշտության և առողջության վիճակի մասին բժշկական եզրակացությունները, բժշկական տեղեկանքները, բժշկական փաստաթղթերի քաղվածքները և այլ փաստաթղթեր, որոնք տրվել են առողջապահական կազմակերպությունների (բժշկական կազմակերպությունների) ռազմաբժշկական հաստատությունների կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։