Հոդված 30. Միության գույքը
Հոդված 30. Միության գույքը
Միության գույքը կազմավորվում է անդամավճարներից, մուտքի վճարներից, Ընկերություններին մատակարարված ջրի դիմաց ստացված վճարներից, սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված օգնություններից, այլ վճարներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Միության անդամ Ընկերությունը Միության գույքի նկատմամբ բաժնի իրավունք չունի:
Կանոնակարգող խորհրդի եզրակացության հիման վրա համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված սպասարկման տարածքում գտնվող մայրուղային և միջհամայնքային (միջտնտեսային) ոռոգման համակարգերը օգտագործման իրավունքով կարող են հանձնվել Միությանը:
Ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը փոխանցելու վերաբերյալ կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ոչ պակաս, քան հիսուն տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է օտարվել, վարձակալության հանձնվել, գրավ դրվել վարկի դիմաց Միության վարչական խորհրդի որոշմամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:
(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.10.11 ՀՕ-272-Ն)