Գլուխ 4 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 39. Ընկերության և Միության լուծարումը
Հոդված 39. Ընկերության և Միության լուծարումը
Ընկերությունը կամ Միությունը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով, կանոնակարգող խորհրդի գրավոր համաձայնությամբ:
Ընկերության կամ Միության լուծարման դեպքում պարտքերը մարելուց հետո մնացած գույքը լուծարային հանձնաժողովի որոշմամբ բաշխվում է Ընկերության կամ Միության անդամների միջև, բացառությամբ անհատույց օգտագործման իրավունքով Ընկերությանը կամ Միությանը փոխանցված համայնքային կամ պետական սեփականություն համարվող ոռոգման ցանցերի և կառույցների:
(39-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)