Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածում՝
Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետն ուժի մեջ են մտնում «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո:».
2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ:»: