Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարագրերի վերլուծության ընթացքում Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Հայտարարագրերի վերլուծության ընթացքում Հանձնաժողովն իրավասու է Կենտրոնական բանկ ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց բանկային պահատուփերի առկայության, հաշիվների առկայության, հաշվի մնացորդի, հայտարարագրման ենթակա գործարքի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև պահանջվող ժամանակահատվածում հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն` հարցման մեջ նշելով անձի տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը։ Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և հանձնաժողովի համատեղ իրավական ակտով: Հանձնաժողովն իրավասու է նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու օտարերկրյա բանկերից, ինչպես նաև օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերից կամ ներկայացուցչություններից։

2.2. Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալուց հետո Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից պահանջելու ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ նյութերն ուղարկելու գլխավոր դատախազություն։».

4) 3-րդ մասի «հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի» բառերը փոխարինել «հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ մասերով.

«6.1. Եթե սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։

6.2. Եթե սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ, նյութերն ուղարկում է Ազգային ժողովի խմբակցություններ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ։».

6) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է՝

1) հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ.

2) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որին սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ: Սույն կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում՝ նշելով այն հանգամանքները, որոնք կարող են պարզվել իրավիճակային հայտարարագիրը ներկայացնելով:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ մասերով.

«9.1. Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։

9.2. Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը, նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, դրանք ուղարկում է Ազգային ժողովի խմբակցություններ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։