Հոդված 14. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 14. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Հանձնաժողովը վերլուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում, Հանձնաժողովը վերլուծում է Սահմանադրական դատարանի դատավորների հայտարարագրերը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ժամկետում, Հանձնաժողովը վերլուծում է դատավորների հայտարարագրերը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հանձնաժողովը և Կենտրոնական բանկը համատեղ իրավական ակտով հաստատում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հանձնաժողովը հաստատում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը։
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. ապրիլի 19
Երևան
ՀՕ-199-Ն