Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-05-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 21 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 175. Ավազակությունը

գործել է մինչև 2020-05-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 175. Ավազակությունը

1. Ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Ավազակությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,

3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,

4) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ`

5) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Ավազակությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,

2) կազմակերպված խմբի կողմից,

3) առողջությանը ծանր վնաս պատճառելով`

4) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն գլխում զգալի չափ է համարվում հանցագործության պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(պարբերությունն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-58-Ն)

(175-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 14.12.04 ՀՕ-58-Ն, փոփ., խմբ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 23.06.11 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։