Անցնել բովանդակությանը
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 27 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 283. Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքները վերացնելու միջոցներ չձեռնարկելը

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 283. Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքները վերացնելու միջոցներ չձեռնարկելը

Շրջակա միջավայրի աղտոտման ենթարկված վայրերում ապաակտիվացնող կամ վերականգնողական այլ միջոցներ իրականացնելուց խուսափելը կամ այլ միջոցները ոչ պատշաճ իրականացնելն այն անձի կողմից, ով պարտավոր էր ձեռնարկել այդ միջոցառումները, եթե անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդացում, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։