ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 30 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 326. Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը
Հոդված 326. Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-102-Ն)
Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև այդպիսի փաստաթղթերի ձևաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
(326-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 21.06.14 ՀՕ-102-Ն)