Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՄԸ
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնումը
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնումը
1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հանձնում է վարչապետը կամ վարչապետի հանձնարարությամբ՝ Կառավարության այլ անդամ:
2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հանձնելու ժամկետները սահմանում է Կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակը ստեղծագործության համահեղինակներին շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:
4. Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` օրենսդրությամբ սահմանված կարգով: