Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 8. Հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման առաջարկություն ներկայացնելը
Հոդված 8. Հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման առաջարկություն ներկայացնելը
1. Հանձնաժողովները և մրցանակաբաշխության կոմիտեն մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են վարչապետի աշխատակազմ:
2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետները և դրանք քննարկելու կարգն ու ժամկետները սահմանում է Կառավարությունը: