Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 49. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 49. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարումը

1. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարումը պարբերաբար իրականացվում է համակարգային կամ ինստիտուցիոնալ մակարդակում:

2. Բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումը ներառում է բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատումը և վերլուծությունը՝ դրան հաջորդող փոփոխություններով և (կամ) շտկող գործողություններով, որոնք ապահովում են ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման համապատասխանությունը լիազոր մարմնի սահմանած չափանիշներին:

3. Բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավումը ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված կազմակերպչական համալիր մոտեցում է, որը ենթադրում է որոշակի մեթոդաբանությունների և գործիքների կիրառում, որոնցով բացահայտվում և նվազեցվում է փաստացի և ակնկալվող որակների միջև գոյություն ունեցող տարբերությունը:

4. Բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման մեխանիզմները սահմանում է լիազոր մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։