Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձ (բացառությամբ արտարժույթի առք ու վաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց, այն ապահովագրական բրոկերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների), ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրո (այսուհետ` Բյուրո).».

2) 5-րդ կետի՝

ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հաճախորդ՝ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձ, որը ներկայացրել է Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների կամ ապահովման միջոցի հետ կապված պահանջ:»,

բ. երկրորդ նախադասությունը «տուժողի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վնասների հատուցման և (կամ) դրա հետադարձ պահանջի (սուբրոգացիա)» բառերով.

3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) իրավասու դատարան՝

ա. հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան,

բ. հաճախորդի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդն իրավաբանական անձ է, իսկ հաճախորդի՝ օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղ լինելու դեպքում՝ մասնաճյուղի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անձ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված Կազմակերպությունների։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։