Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում Կազմակերպության բացատրություններն ստանալուց կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո` 24 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված քսանչորսօրյա ժամկետն իր որոշմամբ երկարաձգել ևս 14 աշխատանքային օրով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու իրավաբանական անձանց: Այդ անձինք պարտավոր են պատասխանել Ֆինանսական համակարգի հաշտարարի դիմում-հարցումներին և ներկայացնել իրենց իրավասություններից բխող պահանջվող տեղեկությունները դրանք ստանալու պահից՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ֆինանսական համակարգի հաշտարարն իրավունք ունի ստանալու սույն մասով սահմանված տեղեկությունները, եթե դրանք պետական կամ ծառայողական գաղտնիք չեն: Հարկային մարմինը Գրասենյակին տեղեկատվությունը տրամադրում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց հարցումներին ավտոմատ պատասխանելու եղանակով (այդպիսի համակարգի առկայության դեպքում):»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։