Հոդված 23
Հոդված 23.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված Խորհրդի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Խորհրդի՝ առաջին անգամ նշանակված անդամներն Oրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակվում են հետևյալ ժամկետներով.
1) Կառավարության և Կենտրոնական բանկի, սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից՝ երեք տարի ժամկետով.
2) բանկերի և ապահովագրական ընկերությունների միությունների կողմից՝ երկու տարի ժամկետով.
3) վարկային կազմակերպությունների և այլ Կազմակերպությունների միությունների կողմից՝ մեկ տարի ժամկետով:
4. Խորհրդի՝ հետագայում ընտրվող բոլոր անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով:
5. Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից Խորհրդի անդամների նշանակման կարգը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:
6. Գրասենյակի հոգաբարձուների խորհուրդը Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով և 14.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կարգը (կարգերը) ընդունում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը։
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ներառող ընթացիկ եռամսյակի համար մասնակցության վճարի չափաբաժնի ամբողջ գումարը վճարում է մինչև հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը՝ տվյալ եռամսյակի չափաբաժնի հետ: Հետագայում Կենտրոնական դեպոզիտարիան մասնակցության վճարները կատարում է օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. հունիսի 11
Երևան
ՀՕ-292-Ն