Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածում՝
Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 2-րդ կետը «կազմակերպություններ» բառից հետո լրացնել «(բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների)» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. Կենտրոնական դեպոզիտարիա՝ 140 000 դրամ.»,
գ. 4-րդ կետի «բրոքերներ» բառը փոխարինել «բրոկերներ (բացառությամբ այն ապահովագրական բրոկերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին)» բառերով.
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Ընդ որում, Կազմակերպության լիցենզիան մինչև ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը դադարեցվելու դեպքում Կազմակերպությունը չի վճարում այդ եռամսյակի համար վճարման ենթակա մասնակցության վճարները: Ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ից հետո Կազմակերպության լիցենզիան դադարեցվելու դեպքում այդ եռամսյակի համար մասնակցության վճարների վճարման պարտավորությունը չի դադարում, իսկ այդ եռամսյակի համար արդեն իսկ վճարված մասնակցության վճարները չեն վերադարձվում:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը և Կենտրոնական բանկի խորհուրդը համատեղ սահմանում են սույն հոդվածով սահմանված մասնակցության վճարների և սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տոկոսների մասով ժամկետանց պարտավորությունների հավաքման, հաշվառման և դուրսգրման կարգը:»: