Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետը «անունը» բառից հետո լրացնել «(անվանումը)» բառով,
բ. 2-րդ կետը «բնակության» բառից հետո լրացնել «(գտնվելու վայրի)» բառերով,
գ. 4-րդ կետի «, վարկային բյուրոյի դեմ ներկայացված պահանջի դեպքում գույքային պահանջի չափը նշվում է, եթե առկա է գույքային պահանջ» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ հայտարարություն հաճախորդի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու և Գրասենյակին տրված համաձայնություն իր՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք իր՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ.»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.
«9.1) ֆիզիկական անձ հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը.»,
զ. 10-րդ կետը «հաճախորդի» բառից հետո լրացնել «, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ ընկերության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձի» բառերով.
2) 2-րդ մասի «լիազորագրի պատճենը» բառերը փոխարինել «լիազորագիրը, ինչպես նաև հաճախորդի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը» բառերով.
3) 3-րդ մասը «գույքային պահանջի» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով: