Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը «վարույթում» բառից հետո լրացնել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից» բառերով.
2) 9-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ կետերով.
«10) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չէ.
11) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը չի պահպանել սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-ին կետով սահմանված պահանջը։»: