Հոդված 10
Հոդված 10.
Հաստատել`
1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների` սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.
2) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների`
ա) ըստ գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր գումարները`
- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 4,300,000.0 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը` 1,500.0 հազար դրամ,
- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 6,282,120.1 հազար դրամ,
բ) Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2002 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցմանն ուղղման ենթակա տարեկան գումարը` 113,879.9 հազար դրամ.
3) համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2004 թվականի ծախսերի նախահաշիվը` 1,514,500.0 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն).
5) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2004 թվականի բյուջեն, եկամուտների և ծախսերի գծով` 68,258,907.7 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.
6) Սևանա լճի վերականգնման 2004 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004 թվականի`
ա) ծախսերի նախահաշիվը` 13,155,240.0 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն), որից վարչական ծախսերը` 2,310,163.2 հազար դրամ,
բ) կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 5,221,793.7 հազար դրամ.
8) կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրի 2004 թվականի տարեկան միջոցառումները` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն.
9) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 8 հավելվածի համաձայն.
10) սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և արտաքին այլ դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականին իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2004 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման` սույն օրենքի N 9 հավելվածի համաձայն: