Հոդված 1
Հոդված 1.
Ընդունել ի գիտություն, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի համախմբված բյուջեն կկազմի`
ա) եկամուտների գծով` 334.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),
բ) ծախսերի գծով` 377.6 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),
գ) դեֆիցիտը (պակասուրդը)` 42.9 մլրդ դրամ.
2) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2004 թվականի բյուջեն կկազմի`
ա) եկամուտների գծով 68.3 մլրդ դրամ (ներառյալ` անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող եկամուտները),
բ) ծախսերի գծով` 68.3 մլրդ դրամ.
3) Հայաստանի Հանրապետության համայնքների 2004 թվականի բյուջեները կկազմեն`
ա) եկամուտների գծով` 23,1 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները),
բ) ծախսերի գծով` 23,1 մլրդ դրամ: