Հոդված 5
Հոդված 5.
Սահմանել, որ`
1) 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության զուտ պարտավորությունների տարեկան չափաքանակը կազմելու է մինչև 8,350.0 մլն դրամ: Այդ չափաքանակը կարող է գերազանցվել միայն եռամսյակների ընթացքում` եռամսյակի վերջում պահպանելով մինչև 8,350.0 մլն դրամի մակարդակը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության զուտ պարտավորությունների գերազանցումը եռամսյակի ընթացքում չի կարող լինել ավելի, քան նախորդ եռամսյակում հավաքագրված աճողական հարկային եկամուտների 10 տոկոսը.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության զուտ պարտավորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի ստորև ներկայացվող պահանջների և պարտավորությունների տարբերությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ`
- Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված վարկեր,
- Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի զուտ պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ`
- Հայաստանի Հանրապետության կառավարության հաշիվներ,
- Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության հաշիվներ,
- ծրագրերի իրագործման գրասենյակների հաշիվներ,
- Հայաստանի Հանրապետության կառավարության ցպահանջ ավանդներ,
- Հայաստանի Հանրապետության կառավարության ժամկետային ավանդներ,
- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշիվ: