Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.

Սահմանել, որ`

1) 2005 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2004 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2004 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` սեփականաշնորհման հատուկ հաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2006 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով` տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

4) 2004 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 20,000.0 դրամ, հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը` 55,500.0 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսի չափով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2004 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում.

6) կապիտալի գործառնություններից եկամուտների գծով` սույն օրենքով նախատեսված ընդհանուր գումարը տարվա ընթացքում փաստացի գերազանցած մուտքերը, Երևան քաղաքի մասով, ուղղվում են Երևան քաղաքում 1987-1991 թվականներին պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված բնակիչների, ինչպես նաև վթարային շենքերի բնակիչների բնակարանային (ներառյալ` շենքերի վերաբնակեցման, ամրացման, քանդման) և այլ համաքաղաքային խնդիրների լուծմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած նախահաշվին համապատասխան.

7) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում վճարվող վճարների հաշվին Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տարեկան նախահաշվին համապատասխան.

8) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1 -րդ հոդվածի I մասի 1.1-րդ կետի «դ» ենթակետով և 1.2 կետի «ա» և «բ» ենթակետերով թվարկված` Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2004 թվականին (մինչև Երևան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) ամբողջությամբ ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

9) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եկամտահարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2004 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

10) սույն օրենքով համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2002 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից հատկացվող գումարները.

11) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի` ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2002 թվականին վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի և գույքահարկի գծով 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև 2002 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացված Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2002 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.

12) համայնքների բյուջեներին` սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարում Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2002 թվականի բյուջեներում առաջացած եկամուտների կորուստների փոխհատուցման համար նախատեսված ամբողջ գումարի վճարմամբ, այդ կորուստները համարվում են ամբողջությամբ փոխհատուցված.

13) Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2003 թվականի բյուջեներում առաջացող եկամուտների կորուստների գումարները փոխհատուցվելու են Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին.

14) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման 2004 թվականի ֆոնդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով` հարկերը և պարտադիր այլ վճարները թաքցնելու համար գանձված գումարներից 10 տոկոս մասհանումների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման 2004 թվականի ֆոնդը` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով գանձված մաքսավճարի հաշվին:

Սույն մասում նշված ֆոնդերի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Ֆոնդերի միջոցները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես պետական բյուջեի համապատասխան ծախս.

15) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա գույք առանձնացնելիս, գույքը ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին, որպես մատակարարի` ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում.

16) մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ն իրականացված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի նվազեցման ճանապարհով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ակտիվների կազմից գույքի առանձնացման ժամանակ իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված` ավելացված արժեքի հարկի գծով ապառքի և դրա նկատմամբ հաշվարկված` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված տույժերի ընդհանուր գումարի չափով` նշված ապառքը մարելու և տույժերը վճարելու նպատակով մատակարար կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից տրամադրվում է սուբսիդիաներ առանց սահմանափակման.

17) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի բռնագանձման հարկադիր կատարման վարույթի ընթացքում սահմանված կարգով պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռքբերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

18) սույն օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ մասի իմաստով`

ա) նախորդ տարիների բյուջետային պարտավորություն է համարվում մի կողմից` Հայաստանի Հանրապետության անունից գործող պետական մարմինների, հիմնարկների, մյուս կողմից` իրավաբանական անձանց, քաղաքացիների կամ համայնքների միջև քաղաքացիաիրավական, աշխատանքային հարաբերություններով գործարքից կամ օրենքի, այլ իրավական ակտի ուժով ծագած և բյուջետային տարվա առաջին օրվա դրությամբ կետանցված վճարային պարտավորությունը,

բ) վճարային պարտավորությունը համարվում է ծագած, եթե պարտատերը օրենքի, իրավական ակտի կամ պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք է բերել որոշակի ժամկետում համապատասխան չափով գումարի ստացման պահանջի իրավունքը,

գ) վճարային պարտավորությունը համարվում է կետանցված, եթե դրա վճարման` օրենքով, իրավական ակտով կամ պայմանագրով որոշված կատարման ժամկետը լրացել է.

19) սույն օրենքով սահմանված մորատորիումի ողջ ժամանակահատվածում նախորդ բյուջետային տարիներին առաջացած պարտքերի նկատմամբ տոկոսներ և տույժեր չեն հաշվարկվում.

20) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի միջոցների օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։