Հոդված 51. Լիցենզիայի տրամադրումը
Հոդված 51. Լիցենզիայի տրամադրումը
1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաև դիմումի հիման վրա լիցենզիա ստացած անձը կարգավորող պետական մարմնի որոշումն ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով պետական տուրք:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքի վճարումից հետո` տասնօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմինը նշված անձանց տալիս է համապատասխան լիցենզիաներ:
3. Սույն հոդվածով սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարելը հիմք է լիցենզիա տալու մասին և մրցույթում հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու համար:
4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով կամ 58-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված հիմքով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կարգավորող պետական մարմինը հայտարարում է մրցույթ և իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով, բացառությամբ 46-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքի:
(51-րդ հոդվածը լրաց. 22.03.23 ՀՕ-124-Ն)
(22.03.23 ՀՕ-124-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)