Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 37. Ազգային հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը և սկզբունքները
Հոդված 37. Ազգային հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը և սկզբունքները
1. Ազգային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իր կողմից ընդունվող իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
2. Ազգային հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են օրինականությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, անաչառությունը, ինքնուրույնությունը, կոլեգիալությունը և հրապարակայնությունը: