Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-06-26-ից մինչև 2017-11-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 56. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման պայմանները

գործել է մինչև 2017-11-25Բացել ARLIS-ում

Հոդված 56. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման պայմանները

1. Կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին պատկանող շենքերով ու տարածքներով, բացառությամբ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի:

2. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող հեռուստառադիոհաղորդումների իրականացման որակի վրա, ինչպես նաև չպետք է խաթարի հեռուստառադիոհաղորդումներ ընդունող և հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեությունն այն հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում, որտեղ առկա է ութ կամ ավել հեռուստացույց, կարող է իրականացվել միայն Ազգային հանձնաժողով ծանուցում ներկայացնելուց հետո:

4. Սույն օրենքի և հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառի այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում առանց լիցենզավորման հեռուստառադիոընկերությունների գործունեությունն Ազգային հանձնաժողովը դադարեցնում է:

(56-րդ հոդվածը խմբ.18.12.15 ՀՕ-202-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։