Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 39. Ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը
Հոդված 39. Ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը
Ազգային հանձնաժողովը անկախ կարգավորող պետական մարմին է, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի: Առաջին կազմի նշանակման ժամկետները սահմանված են սույն օրենքի անցումային դրույթներում:
Ազգային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և նախագահի տեղակալ:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ:
(39-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-21-Ն, 26.02.07 ՀՕ-99-Ն)