Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · (գլուխը խմբ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

Հոդված 39. Հանձնաժողովի կազմավորման կարգը

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 39. Հանձնաժողովի կազմավորման կարգը

1. Սահմանադրության 197-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, իսկ այլ հիմքով թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղն առաջանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը, իսկ Հանձնաժողովի նախագահի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահին փոխարինող անդամը այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին:

3. Ազգային ժողովը Հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի անդամը կարող է առաջադրվել որպես Հանձնաժողովի նախագահ ինքնաառաջադրման կամ Հանձնաժողովի որևէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:

5. Հանձնաժողովի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են Հանձնաժողովի բոլոր անդամները:

6. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները:

7. Քվեարկելիս Հանձնաժողովի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:

8. Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

9. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:

11. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամն իրավունք չունի հրաժարվելու քվեարկությունից և քվեարկում է միայն «կողմ» կամ «դեմ»:

12. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանձնաժողովի անդամ, ներառյալ՝ Հանձնաժողովի նախագահ:

13. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է մինչև որպես Հանձնաժողովի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

14. Հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի անդամների կազմը համալրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։