Հոդված 31. Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր ղեկավարության իրավասությունները
Հոդված 31. Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր ղեկավարության իրավասությունները
1. Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները և նրանց տեղակալները`
1) ղեկավարում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության ընթացիկ գործունեությունը.
2) հաստատում են ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.
3) հաստատում են վարչական կառուցվածքը, արձակում են հրամաններ, կնքում են պայմանագրեր և վերահսկում դրանց կատարումը.
4) սահմանում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության աշխատակազմերի վարձատրման կարգը.
5) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով.
6) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում են Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոընկերությունը: