Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-06-26-ից մինչև 2017-11-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 54. Լիցենզիա տալը

գործել է մինչև 2017-11-25Բացել ARLIS-ում

Հոդված 54. Լիցենզիա տալը

1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաև դիմումի հիման վրա լիցենզիայի իրավունք ստացած հեռուստառադիոընկերությունները լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչվելու և դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին Ազգային հանձնաժողովի որոշումները ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, վճարում են հեռարձակում իրականացնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրք:

2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային հանձնաժողովը նշված անձանց տալիս է լիցենզիաներ:

3. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը չվճարելը հիմք է մրցույթում հաղթող ճանաչելու և դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին որոշումներն Ազգային հանձնաժողովի կողմից չեղյալ ճանաչվելու համար:

4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով սահմանված հիմքով չեղյալ ճանաչվելու դեպքում Ազգային հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման և ուղղվածության հեռուստաընկերության և համապատասխան սփռման և ուղղվածության ռադիոընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ և իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով:

5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով և 6-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությունների վրա:

(54-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-206-Ն, փոփ., լրաց. 31.05.17 ՀՕ-87-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։